Անգլիայի նորածին թագաժառանգի կնքահայրը կլինի մի քանի անգամ կալանավորված միլիոնատերը
Արքայական ընտանիքը որոշում է, թե ով պետք է լինի նորածին թագաժառանգի կնքահայրն ու կնքամայրը:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կարող են երեխայի կնքահայրն ու կնքամայր ընտրել միայն ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից:
Ըստ Անգլիայի թագավորական ընտանիքի ավանդության այդ դերում կարող են հանդես գալ միանգամից 6 մարդ:
Նախնական տվյալներով արքայազն Ուիլյամի լավագույն ընկերները`Գայ Փելին կլինի թագաժառանգի կնքահայրերի թվում:
Լրատվամիջոցներին զարմացրել է այս ընտրությունը, քանի որ Լոնդոնյան գիշերային ակումբների սեփականատեր Փելին նախկինում ձերբակալվել է մարիխուանա ծխելու, և ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: