Թայրա Բենքսն ու կրթություն ստացած ևս 10 մոդել (լուսանկարներ)
Մոլորակի ամենահաջողակ մոդելներից ոմանք հեշտությամբ կոտրում են այն կարծրատիպը, թե մոդելները հիմնականում կրթություն չեն ստանում: Պարզվում է' կան մոդելներ, ովքեր հարկ եղած դեպքում բոլորին կցուցադրեն իրենց դիպլոմները:
Այդպիսինների շարքում են Թայրա Բենքսը, Սինդի Քրոուֆորդը, Լիլի Քոուլը և ուրիշներ:
Թայրա Բենքսը մի քանի տարի առաջ Հարվարդի բիզնեսի դպրոցում ուսումնասիրել է մենեջմենթ:
Սինդի Քրոուֆորդը, բարձր գնահատականներով ավարտելով դպրոցը, ընդունվել է Իլլինոյս նահանգի Հյուսիս-արևմտյան համալսարան, սակայն առաջին կիսամյակից հետո թողել է ուսումը, որպեսզի կենտրոնանա մոդելային աշխատանքի վրա: