Կանադայի ժողովրդավարությունը «վտանգված է Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից». զեկույց
Կանադայի ժողովրդավարությունը «վտանգված է Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից», եւ վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը պետք է ավելին անի իր պաշտպանությունն ուժեղացնելու համար, փոխանցում է Reuters-ը:
Կանադայի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ հետախուզության կոմիտեն, որին թույլատրվել էր օգտվել գաղտնի նյութերից, հայտարարել է, որ թիրախավորված են բոլոր մակարդակներում ընտրված պետական պաշտոնյաները: «Արտաքին միջամտության հիմնական մեղավորները Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն են»,- նշվում է կոմիտեի ամենամյա զեկույցում. «Այն պետությունները, որոնք միջամտության արտաքին գործունեություն են ծավալում, սպառնալիք են Կանադայի համար եւ սպառնում Կանադայի ժողովրդավարության հիմնական տարրերին»:
Զեկույցում, որի մի մասը խմբագրվել էր անվտանգության նկատառումներից ելնելով, նշվում է, որ որոշ երկրներ հետապնդել են էթնիկ համայնքներին, ձգտել են խաթարել են քաղաքական գործընթացը եւ մանիպուլացնել լրատվամիջոցները: «Կանադային ուղղված արտաքին միջամտության սպառնալիքն աճում է: Հանցագործներն ավելի ամբարտավան են դարձել, սիկ նրանց գործունեությունը` ավելի արմատացած»,- նշվում է հայտարարության մեջ: