Ոստիկանները հայտնաբերել են Դիլիջանում հայտնի «Շնաձուկ» մականունով Աշոտին. Նրա մոտ մեծ քանակով թմրանյութ է եղել
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մարտի 9-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Աշոտ Պ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարտի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժին կասկածանքով բերման ենթարկված Աշոտ Պ-ի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի հանդիսացող 3.91 գրամ «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչութունում ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ և Աշոտ Պ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Տավուշի մարզի իրավապահները հայտնաբերել են նաև մյուս կասկածյալ՝ Լոռու մարզի բնակիչ Արտուշ Ֆ-ին, ով ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Ոստիկանները խուզարկություններ են իրականացրել ու նշված անձանց բնակարանում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամկջոցների նմանվող նյութեր։
Իրավապահները նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, թե ով է Աշոտ Պ-ին նշված թմրամիջոցը վաճառել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Աշոտ Պ-ն Տավուշի մարզում ավելի շատ հայտնի է «Շնաձուկ» մականվամբ: