Երևանում բախվել են կանչով հասցե մեկնող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի եւ Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։
Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, սակայն չի կարողացել կողմնորոշվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ շտապօգնությունն էլ կանչով մեկնում էր հասցե։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: