Ավստրալացի նախարարի մոտ, որը հանդիպել է Իվանկա Թրամփի եւ ԱՄՆ գլխավոր դատախազի հետ, կորոնավիրուս է հայտնաբերվել
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնի մոտ, որը հանդիպել է ԱՄՆ նախագահ Իվանկա Թրամփի եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հետ, կորոնավիրուս է հայտնաբերվել:
AFP-ի փոխանցմամբ` Դաթթոնն անցած շաբաթ Միացյալ Նահանգներում էր` FiveEyes հետախուզական դաշինքի անդամների` Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի, հետ համդիպման համար:
Նա մարտի 6-ին հանդիպել է նաւե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկայի հետ, եւ, ըստ Վաշինգտոնում Ավստրալիայի դեսպանատան կողմից հրապարակված լուսանկարի, նրանք կանգնած են եղել կողք կողքի:
Դեռ հայտնի չէ, թե Դաթթոնը երբ է վարակվել վիրուսով:
«Այսօր առավոտ ես արթնացել են ջերմությամբ եւ կոկորդի ցավով»,- ասել է Դաթթոնը` հավելելով, որ արդեն հիվանդանոցում է: Դաթթոնը պարմել է, որ իրեն լավ է զգում, բայց իր ախտորոշումը մտավախություն է առաջացնում առ այն, որ կաբինետի մյուս անդամները եւ վարչապետ Սքոթ Մորիսոնը եւս կարող էին վարակվել:
Ավստրալիայում գրանցվել է COVID-19-ով վարակման 184 եւ մահվան 3 դեպք: