Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում ֆիլիպինցի դիվանագետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում ֆիլիպինցի դիվանագետի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է AFP-ն, դիվանագետը, որը վերջին անգամ ՄԱԿ է այցելել երկուշաբթի, հաջորդ օրը տկարություն է զգացել եւ բժշկի դիմել:
«COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական է եղել»,- նշված է Ֆիլիպինների առաքելության նամակում:
«Հաջորդ օրը ֆիլիպինյան առաքելությունն արգելափակվել է, եւ ամբողջ անձնակազմը ինքնուրույն կարանտինի հրահանգ է ստացել»,- նշված է նամակում:
Դիվանագետն աշխատում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 6-րդ կոմիտեում, որը զբաղվում է իրավական հարցերով:
Ֆիլիպիններում հաստատվել COVID-19-ով հիվանդանալու 52 դեպք: