Թրամփը վարակված պաշտոնյայի հետ շփումից հետո հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել
Կարիք չկա, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեստ հանձնի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշեմը, հայտնում է Reuters- ը:
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Բրազիլիայի նախագահի աշխատակազմին կից հասարակական հաղորդակցությունների քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ, հայտնում էր Estado-ն: Հստակեցվում է, որ Վայնգարտենը բրազիլական պատվիրակության անդամ էր, ով անցած շաբաթ պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հրապարակման համաձայն` նա սերտ շփման մեջ է եղել Թրամփի հետ: Սակայն Սպիտակ տանը հայտնել են, որ Թրամփը եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը «գրեթե շփում չեն ունեցել» բրազիլացի պաշտոնյայի հետ:
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում կորոնավիրուսի հայտնաբերման փաստը բրազիլական պատվիրակության անդամի մոտ, որի հետ ինքը շփվել է, հայտնում է ՌԲԿ-ն:
Վայնգարտենի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո վիրուսի թեստ է հանձնել նաուԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն: Արդյունքները պետք է պատրաստ կլինեն այսօր` մարտի 13-ին: Ըստ Estado-ի` բժիշկները վախենում են, որ նախագահը կարող է վարակվել առանց հիվանդության ախտանիշների դրսեւորման: