Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան հաղորդել է երկրում կորոնավիրուսով երկրորդ հիվանդի մասին:
Առաջին վարակվածը Եվրոպա ուղեւորությունից վերադարձած տղամարդ է: Նրա ամբողջ ընտանիքը գտնվում է կարանտինում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ տեստեր են արվել, եւ մեր կասկածներն իրականացվել են: Մենք եւս մեկ հիվանդ, նա առաջին հիվանդի շրջապատից է: Մենք սկսել ենք միջոցներ ձեռնարկել վիրուսի տարածումն այս սահմաններում պահպանելու համար»,- Twitter-ում գրել է Կոջան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհի ավելի քան 100 երկրում մոտ 120 հազար մարդ է արդեն վարակվել է, մեծ մասն առողջացել է, բայց ավելի քան 4 հազար մարդ մահացել է: