Ֆրանսիայում հաջորդ շաբաթվա սկզբից ժամանակավորապես կփակվեն մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվա սկզբից, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, ժամանակավորապես կփակվեն մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները, իր հեռուստաուղերձում ասել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը:
Կորոնավիրուսի բռնկումը անվանելով Ֆրանսիայի հասարակական առողջապահության ոլորտում ամենամեծ ճգնաժամը հարյուրամյակի ընթացքում՝ Մակրոնը նաեւ կոչ է արել գործատուներին թույլատրել աշխատողներին տնից աշխատել, եւ ասել է, որ տարեցներն ու հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է մնան տանը:
Սակայն նա նշել է, որ այս հանգստյան օրերին նախատեսված քաղաքային ընտրությունները չեն չեղարկվի: