Բեռլինի Berghain տեխնոակումբը, որն աշխարհում ամենահայտնի գիշերային ակումբներից է, կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկել է բոլոր միջոցառումները
Բեռլինի Berghain տեխնոակումբը, որն աշխարհում ամենահայտնի գիշերային ակումբներից է, կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկել է բոլոր միջոցառումները եւ փակվել մինչեւ ապրիլի 20-ը։ Այս մասին տեղեկացվում է հաստատության կայքում։
Նշվում է, որ գլխավոր ակումբի փակման մասին որոշումն ընդունվել է ակումբի աշխատակիցների, ելույթ ունեցող արտիստների եւ հյուրերի առողջությանը սպառնացող վտանգի պատճառով, հայտնում է Lenta-ն։
Մարտի 11-ին Բեռլինում արգելել են մինչեւ ապրիլի 12-ը հազարից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումներ անցկացնել, տեղեկացվում է գլխավոր քաղաքային կայքում։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Հյուսիսային Իռլանդիայում կինոթատրոնների Omniplex խոշորագույն ցանցը կորոնավիրուսի պատճառով սկսել է այցելուներին միմյանցից հեռու նստեցնել։ Առողջապահության համշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19-ի բռնկումը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։