Վերաբերմունք
Ապրում էին երկու եղբայր։ Նրանցից մեկը հաջողակ մարդ էր՝ բոլորին հայտնի իր բարի գործերով։ Մյուսը հանցագործ էր։
Դատավարությունից առաջ լրագրողները երկրորդ եղբորը հարցնում են.
- Ինչպես եղավ, որ հանցագործ դարձաք։
- Ծանր մանկություն եմ ունեցել. հայրս հարբեցող էր, տանն անընդհատ վեճեր էին։ Էլ ո՞վ կարող էի դառնալ…
Միևնույն ժամանակ մի քանի լրագրող էլ հարցնում են մյուս եղբորը.
- Դուք հայտնի եք Ձեր ձեռքբերումներով, ինչպե՞ս է ստացվել, որ հասել եք այդ ամենին։
- Ծանր մանկություն եմ ունեցել. հայրս հարբեցող էր, տանն անընդհատ վեճեր էին։ Էլ ո՞վ կարող էի դառնալ…
Աղբյուրը՝ youandworld.am