Կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված քաղաքացու հետ
Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված երկու նոր անձինք շփվել են Էջմիածնի՝ վարակված քաղաքացու եւ գտնվում էին այսօր Ձաղկաձորում մեկուսացվածների մեջ ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,– գրել է նա: