Ռուսական խանութներն ընդդեմ տրանսգենդերի պատկերով ամսագրի՞. վաճառասեղանին այն դրվել է շրջված
Ռուսական «Tatler» ամսագրի նոր համարի կույտերը ռուսական սուպերմարկետների մի քանի խոշոր ցանցերում տեղադրvել են՝ շապիկը շրջված։ Telegram-յան «Антиглянец» ալիքի տեղեկություններով՝ պատճառը տրանսգենդեր մոդելի լուսանկարն է պարբերականի դիմային հատվածում։
Ալիքի հետեւորդը հայտնել է, որ «Азбука вкуса» քաղաքային երկու խանութներում նոր համարի ամբողջ կույտը դրված է եղել՝ հակառակ երեսը վերեւ։ «Երկու տարբերակ կա՝ ինչպես ամսագրերը կարող էին թեքվել. այդ տեսքով դրանք դրել է մատակարարը, կամ դրանք խանութներում շրջել են գնորդները։ «Азбуки Вкуса»-ի կենտորանական գրասենյակից այդ առիթով երեւէ հրահանգ չի եղել»,- հայտնել է սուպերմարկետի մամուլի ծառայության աշխատակիցը։
Կա վարկած, որ ամսագրի շապիկը թաքցվել է հոմսեքսուալության քարոզի մասին օրենքի պատճառով։
«Антиглянец»-ը ենթադրում է, որ ամսագիրը շրջելու որոշումը կայացվել է Conde Nast հրատարակչի կողմից, սակայն հրատարակությունում հերքել են այդ վարկածը։
Աղբյուրը՝ Lenta.ru