Վիվալդի, թե Լեդի Գագա, գիտությունը դեռ պետք է պարզի
Երաժշտական բազմաթիվ ժանրեր կան, որոցից որոշների հնչողությունը մեզ հաճելի է, իսկ մյուսները պարզապես տանել չենք կարողանում: Սակայն արդյոք նյարդաֆիզիոլոգիական տեսանկյունից նրանք տարբերվու՞մ են միմյանցից: Միգուցե մեր ուղեղի համար երաժշտությունը պարզապես աղմուկ է: Սկանդինավյան գիտնականներն ուսումնասիրել են այս խնդիրն ու հետաքրքիր եզրակացությունների եկել: Նորագույն ախտորոշիչ տեխնոլոգիաների միջոցով մասնագետներին հաջողվեց պարզել՝ ուղեղի որ մասերն են ակտիվանում երաժշտութուն լսելիս:
Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, ովքեր պետք է լսեին տարբեր կատարողների երաժշտություն՝ Անտոնիո Վիվալդիից մինչ The Beatles: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով գնահատում էին ուղեղեի ակտիվությունը , այնուհետև վերլուծում այդ ակտիվության և առաջարկվող երաժշտության առանձնահատկությունների(տոնայնություն, տեմբր, վոկալի առկայություն կամ բացակայություն) միջև կապը:
Պարզվեց, որ միանման ձայնային բնութագրերով օժտված մեղեդիները գրգռում են ուղեղի նույն հատվածները: Ընդհանուր առմամբ, երաժշտության ազդեցությունը ԿՆՀ-ին կարելի է բնութագրել որպես բարդ ու տարաբնույթ: Այն ակտիվացնում է կեղևի շարժողական և լսողական հատվածները, նաև լիմբիկ համակարգը, որը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար: Հնարավոր է եղել պարզել այս ակտիվության հստակ տեղակայումը:
Հիմանականում մասնակցում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնագնահատականի և էսթետիկ դատողության համար: Մեկ այլ հետաքրքիր երևույթ էլ է բացահայտվել: Պարզվում է, որ վոկալ և գործիքային երաժշտությունը տարբեր կերպ է ընկալվում: Տեքստի առկայությունը բերում է կիսագնդերի միջև ակտիվության վերաբաշխման: Իսկ թե ինչն է ավելի օգտնակար ուղեղին՝ Վիվալդին, թե Լեդի Գագան, գիտությունը դեռ պետք պարզի: