Հայաստանում Սևանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ կբացվի
Հայաստանում մարտի 13-ին Սևանա լճի ափին նախատեսվում է հայ-բելառուսական բարեկամության անտառի բացումը: Միջոցառումը տեղի կունենա հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում: Հանդիսավոր բացման արարողությանը սպասվում է հանձնաժողովի համանախագահների, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի եւ Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժի ներկայությունը: