Խոշոր վթար Երևանում. BMW-ն կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու բախվել շինության պատին. կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն եւ բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները եւ, բարեբախտաբար, հրդեհի բռնկում տեղի չի ունեցել։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնված ինչ-որ մեկն սպառնում էր, որ եթե ավտոմեքենայի համարանիշները նյութի մեջ հրապարակվի, ապա խնդիրներ կունենանք: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեր թաղի մականունավորներից է, ում ավելի շատ ասում են «Թթխմոր»։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում տարերքի մեջ ընկած քաղաքացին է, ով, ըստ հավաքվածների, ավելի շատ հայտնի է «Թթխմոր» մականվամբ