Ծեծում է, նշանակում է՝ սիրո՞ւմ է. կնոջ վրա հարձակումից հետո Ջիգանին կարող են զրկել ծնողական իրավունքներից (Լուսանկարներ)
Մի քանի օր առաջ ռեփեր Ջիգանը հարձակվել է կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի վրա, եւ այժմ Սամոյլովան մտադիր է բաժանվել։ Այս մասին գրում է Super-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ինսայդերի խոսքով՝ այդ չարաբաստիկ երեկոյան Ջիգանը հարձակվել է կնոջ վրա։ Առայժմ հայտնի չէ՝ ինչքան է տուժել Օքսանան, սակայն Instagram-ի աստղն ու գործարար կինը մտադիր է բաժանվել ամուսնուց, որի հետ ամուսնացած է եղել ութ տարի։
Բացի այդ՝ Super-ը պարզել է, որ Սամոյլովան նաեւ մտադիր է չորս երեխաների հորը զրկել ծնողական իրացունքներից. նրա ոչ ադեկվատ պահվածքից հետո։
Ի դեպ, Ջիգանն այժմ գտնվում է ալկոկոլից եւ թմրամիջոցներից կախվածություն ունեցողների համար վերականգնողական կենտրոնում։ Նա այնտեղ անսպասելիորեն հայտնվել է, երբ մի քանի օր ագրեսիվ ու տարօրինակ վարքագիծ է դրսեւորել՝ իր արկածները հեռարձակելով սոցիալական ցանցերում։