Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է, խնդրում եմ չմատնվել խուճապի, պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները Դիանա Գասպարյան
Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ,
Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:
Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:
Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»: