Թոմ Հենքսն ու նրա կինը կորոնավիրուսով են վարակվել
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով են վարակվել եւ հիմա մեկուսացված են ավստրալական Գոլդ Կոստ քաղաքի հոսպիտալում: Այս մասին դերասանը հայտնել է Instagram-ի իր էջում:
«Մենք մեզ հոգնած էինք զգում, ասես՝ մրսածություն եւ թեթեւ տենդ ունենայինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի ստուգման թեստավորում անցանք, եւ թեստերը, պարզվեց, դրական էին»,- նշել է դերասանը իր հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավստրալական SBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ Հենքսը կնոջ հետ Ավստրալիա էր ժամանել ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի Էլվիս Փրեսլիի մասին նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար: Ֆիլմում 63-ամյա դերասանը կատարում է երգչի մենեջերի՝ Թոմ Փարքերի դերը: Առայժմ հայտնի չէ, թե զույգը որտեղ եւ ինչպես է վարակվել նոր կորոնավիրուսով: Մինչեւ վերջերս զույգը Սիդնեյում էր ղել, որտեղից Գոլդ Կոստ էր մեկնել միայն այս շաբաթվա սկզբին:
Warner Bros. կինոստուդիայի հայտարարության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը, նշված է, որ ընկերությունը «սրտորեն համագործակցում է ավստրալական առողջապահական հաստատությունների հետ, որ գտնի եւ պարզի կապը բոլորի հետ, ովքեր կարող էին շփում ունեցած լինել» Հենքսի հետ: «Մեր ընկերության անդամների առողջությունը եւ անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, եւ մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, որ պաշտպանենք բոլորին, ովքեր զբաղված են ամբողջ աշխարհում մեր ֆիլմերի արտադրության մեջ,- նշված է կինոինդուստրիայի հաղորդագրության մեջ: