Իրանում երկու նախարարների և առաջին փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, ինչպես նաև երկու նախարարներ կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին երեկ՝ չորեքշաբթի օրը հայտնել է Fars գործակալությունը, որը հրապարակել է այդ հիվանդությամբ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակը։
Մասնավորապես, խոսքը զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասգար Մունեսանի ու առևտրի, արդյունաբերության և հանքահորերի նախարար Ռեզա Ռահմանիի մասին է, հայտնում է ՏԱՍՍ-ը։