Ռուսաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք են հայտնաբերել, հիվանդացածների թվում երեխա կա՝ առանց ախտանիշների
Ռուսաստանում կորոնավիրուսի ութ նոր դեպք են հայտնաբերել, հայտնել է օպերատիվ շտաբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Բոլորը հիվանդացածները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Վեցը գտնվում են Մոսկվայում, եւս երկուսը՝ Մոսկովյան մարզում։ Նրանք բոլորը վերջին երկու շաբաթն այցելել են Իտալիա։
Նշվում է, որ վարակվածներից մեկը երեխա է։ Նրա մոտ ընդհանրապես հիվանդության ախտանիշներ չկան, նա միայն կրող է։
Հոսպիտալացվածները գտնվում են ինֆեկցիոն բոքսերում։ Այժմ պարզվում են այն մարդիկ, որոնց հետ շփվել են վարակվածները։
Այսպիսով, Ռուսաստանում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 28-ի։
Իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել։ Այսպես, Ռուսաստանը սահմանափակել է ավիահաղորդակցությունը Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի հետ։ Բացի այդ, Մոսկվան Իտալիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու ժամանակավոր արգելք է մտցրել, բացառությամբ գործնական, հումանիտար եւ ծառայողական դեպքերի։
Միաժամանակ, խորհուրդ է տրվել կրճատել սպորտային եւ զվարճանքի զանգվածային միջոցառումները։
ՌԴ իշխանության դաշնային մարմիններին հրահանգվել է չեղարկել արտասահմանյան գործուղումները, բացառությամբ նրանց, որոնք կատարվում են նախագահ Պուտինի եւ կառավարության հանձնարարությամբ։