Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով
Fars գործակալությունը հրապարակել է COVID-19-ով վարակված իրանցի պաշտոնյաների ցուցակը: Նրանց թվում է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, նաև մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար Ալի Մունեսանը և արդյունաբերության և առևտրի նախարար Ռեզա Ռահմանին:
Նշվում է, որ Ջահանգիրին մեկուսացված է և անցնում է բուժում, իսկ նախարարները ինքնազգացողության բարելավում ունեն: