«Կարգինի» անձնակազմը բարեգործական ակցիա է նախաձեռնել (լուսանկարներ)
Հայաստանում անապահով ընտանիքներ շատ կան, ովքեր ուշադրության և աջակցության կարիք ունեն: Նրանց օգնելու համար հայկական շոու- բիզնեսի ներկայացուցիչներն իրենց միջոցներով որոշել են աջակցել:
ArmStar.am-ի հետ զրույցում դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով միշտ է զբաղվել բարեգործությամբ, նշել է. «Այսօր, իրոք, մարդկանց օգնելու կարիք շատ կա: Իսկ ինչ վերաբերվում է նախաձեռնությանն, այն «Կարգինի» անձնակազմինն էր»:
Տղաներն ամեն ինչ անում են իրենց և ընկերների միջոցներով. «Օգնում ենք գրենական պիտույքներով և այն ամենով, ինչի կարիքը լինում է: Ասեմ, որ շատերն են միացել մեր ակցիային»: Ռաֆոյի կարծիքով` հայտնի լինելը դեռ պատճառ չէ, որ մարդ զբաղվի բարեգործությամբ: Դա մարդու ցանկությամբ է լինում:
Իսկ ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, Ռաֆոն ավելացրել է. «Նոր նախագծեր եթերի տեսքով կան, բայց ինչ կապված է բարեգործության հետ, միշտ ենք անելու»: