Գերմանիայի բնակչության 60-70 տոկոսն ինչ-որ պահի կարող է վարակվել կորոնավիրուսով
Գերմանիայի բնակչության 60-70 տոկոսը ինչ-որ պահի կարող է վարակվել կորոնավիրուսով: Նման կանխատեսումով խորհրդարանում հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Bild-ը:
Թերթի համաձայն` երբ Մերկելը ներկայացրել է տխուր վիճակագրությունը, խորհրդարանում լռություն է տիրել: Գերմանիայում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 1400 դեպք, եւ երկու մահվան դեպք:
Մերկելը նաեւ տեղեկացրել է օրենսդիրներին, որ, վիրուսի բռնկման ծանրությունից կախված, կարող են չեղարկվել նոր միջոցառումները եւ խոշոր հավաքները: Նա նաեւ չի բացառել, որ կարող են չեղարկվել խորհրդարանական նիստերը: