ԱՄՆ-ը բացառում է ցամաքային զորքերի օգտագործումն Իդլիբում
Եթե Ռուսաստանը եւ Սիրիայի կառավարությունը խախտեն հրադադարը սիրիական Իդլիբ նահանգում, Միացյալ Նահանգները եւ եվրոպական դաշնակիցներն արագորեն կարձագանքեն` չբացառելով պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտարարել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, փոխանցում է Reuters-ը:
Ըստ նրա` ԱՄՆ-ն նաեւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ է քննարկում, թե իրենք ինչ կարող են իրենք առաջարկել Թուրքիային` Իդլիբում ռազմական օգնության առումով: «Մենք քննարկում ենք, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն», - ասել է Ջեֆրին լրագրողներին Բրյուսելում կայացած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ, որտեղ նա բանակցություններ էր վարում դաշնակիցների հետ: «Քննարկվում են բոլոր տարբերակները»:
Ջեֆրին բացառել է ցամաքային զորքերի օգտագործումը հրադադարի ռեժիմի խախտման դեպքում եւ կրկնել է, որ Անկարան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ռուսաստանի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման հետ կապված: