Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ-ի իրականացման մոնիթորինգ» ծրագիրը
Մարտի 11-ին Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական հասարակության կողմից Հայաստանի և Եվրամիության միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման մոնիթորինգ» ծրագիրը:
Նախագիծն իրականացնում է «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամը (Սորոսի հիմնադրամ)՝ Վրաստանում եւ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանության աջակցությամբ եւ ուղղված է Համաձայնագրի պատշաճ իրականացմանը աջակցելուն՝ քաղաքացիական հասարակության կողմից այնպիսի ոլորտներում բարեփոխումների համատեղ մոնիթորինգի միջոցով, ինչպիսին են մարդու իրավունքները եւ արդարադատության համակարգը: Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության, Հայաստանի կառավարության եւ ԵՄ-ի միջեւ երկխոսությանը աջակցելուն, ինչպես նաեւ բարեփոխումների մասին հանրության տեղեկացվածության բարձրացմանը: