Շերը կրկին շիկահեր է
67-ամյա երգչուհի Շերը շարունակում է ապացուցել, որ դեռ կարող է աշխատել: Երգչուհին ակտիվորեն մասնակցում է ֆոտոսեսիաների, հայտնվում է հայտնի ամսագրերի շապիկներին, նկարահանվում է տարբեր գովազդներում, որտեղ ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը:
Վերջերս Շերը ցույց է տվել իր նոր ալբոմի լուսանկարը, որում նա ներքնազգեստով է: Հատուկ այդ ֆոտոսեսիայի համար Շերը ստիպված էր փոխել իր իմիջը՝ սևահերից վերածվելով շիկահերի:
«Closer to the Truth» ալբոմը թողարկվել է Շերի վերջին՝ «Living Proof» ալբոմից 12 տարի անց: Նոր ալբոմում ներկայացված է Շերի՝ վերջին տարիներին ձայնագրված 11 երգ: