Մհեր Սահակյանն ընտրվել է Ավստրիական Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։
Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այն մեծ ներդրում ունի միջազգային խաղաղության եւ անվտանգության գործում։ Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում Միավորված ազգերի կազմակերպության ստորաբաժանումներին։
Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության ինստիտուտին վստահության համար, նշել է, որ մեծ պատիվ է ընտրվել Խորհրդականների խորհրդի անդամ։ Իր ջանքերը կներդնի միջազգային անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործում։