Ադելը Լեդի Գագայի համերգին տարօրինակ դիմահարդարմամբ է ներկայացել
25-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը սկսել է համարձակ դիմահարդարումներ անել: Նա կիրակի օր տեղի ունեցած Լեդի Գագայի համերգի ժամանակ տարօրինակ դիմահարդարմամբ է ներկա եղել: Երգչուհին աչքերը շատ թեթև էր ընդգծել, բնական գույնի շրթներկ էր օգտագործել, իսկ ահա հոնքերին Ադելն ուշադրություն չէր դարձրել: Ադելը հոնքերը չէր ընդգծել և գրեթե չէր երևում, որի պատճառով երգչուհին տարօրինակ տեսք էր ստացել: Գուցե երգչուհին ժամանակ չի ունեցել պատշաճ դիմահարդարում կատարելու համար, կամ էլ նրա վրա մեծ ազդեցություն է գործել խենթ Լեդի Գագան: Մի խոսքով՝ պապարացիներն առիթը բաց չեն թողել և լուսանկարել են երգչուհուն: