Անջելինա Ջոլիի երկու դուստրերին վիրահատել են
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Time ամսագրի համար էսսե է գրել, որում պատմել է երկու դուստրերի վիրահատությունների մասին։
Ջոլին հայտնել է, որ 15-ամյա Զախարան եւ 13-ամյա Շայլոն հանկարծակի հայտնվել են հիվանդանոցում։ Մոտ երկու ամիս դերասանուհին անցկացրել է Զախարայի մահճակալի մոտ, բայց երբ աղջիկը սկսել է ապաքինվել, շտապ վիրահատություն է տարել կրտսեր դուստրը՝ Շայլոն:
«Ես տեսել եմ, թե ինչպես են իմ դուստրերը հոգ տանում միմյանց մասին։ Իմ կրտսեր դուստրը սովորում էր բուժքույրերից, իսկ հետո օգնում էր նրանց։ Ես տեսել եմ, թե ինչպես են աղջիկները հեշտությամբ հետաձգում ամեն ինչ, միմյանց դնում առաջին տեղում եւ ուրախություն զգում այն մարդու օգնության համար, ում սիրում ես», — կիսվել է հայտնի աստղը:
Այս ամբողջ պատմության մեջ հայտնի մայրիկին ամենից շատ ցնցել է երեխաների վերաբերմունքը. նրանք հոգ էին տանում միմյանց հանդեպ։
«Ես ուրախություն զգացի, որ նրանք սիրում են միմյանց եւ հասկանում են, որ պայքարել առողջական խնդիրների դեմ, պայքարել գոյատեւման եւ ապաքինման համար, դա այն է, ինչով պետք է հպարտանալ», — նշել է Անջելինան: