Թրամփը կորոնավիրուսի հայտնաբերման թեստ չի անցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում չի անցել, քանի որ չի շփվել այդ վարակի կրողների հետ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը COVID-ի զննում չի անցել, քանի որ երկարատեւ սերտ կապեր չի ունեցել որեւէ մեկի հետ, ում մոտ COVID-19-ն է հաստատվել, նա չունի ախտանիշներ [հիվանդության]: Նախագահ Թրամփի առողջական վիճակը մնում է գերազանց, եւ նրա բժիշկը կշարունակի ուշադիր հետեւել նրան»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը:
Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, պատասխանելով լրագրողների հարցերին, նույնպես նշել է, որ կորոնավիրուսի թեստ չի անցել:
ԱՄՆ ղեկավարը շփվել էր հանրապետական օրենսդիրների հետ այն բանից հետո, երբ նրանք, իրենց հերթին, շփվել էին վարակի կրողների հետ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանակների համաժողովին, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից 29-ը Մերիլենդ նահանգում: Ինչպես նշել են համաժողովի կազմակերպիչները, վարակված անձը Թրամփի հետ կոնտակտ չի ունեցել: Միեւնույն ժամանակ, միջոցառման կազմակերպիչներից մեկը շփվել է ինչպես այս անձի, այնպես էլ Թրամփի հետ: