Աննա Հակոբյանը Սան Պաուլոյում հյուրընկալվել է հայազգի բարերար Հիլդա Տիրուհի Բուրմայանի տանը (Լուսանկարներ)
Աշխատանքային այցով արտերկրում գտնվող Աննա Հակոբյանը Սան Պաուլոյում հյուրընկալվելէ հայազգի բարերար Հիլդա Տիրուհի Բուրմայանի տանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աննա Հակոբյանն ու նշել, որ նրա եւ նրա երջանկահիշատակ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի նվիրվածությունն ու աջակցությունը հայրենիքին սկսած 1988 թվականի ավերիչ երկրաշարժից մինչեւ այսօր անգնահատելի է։