Հիշեցում. 2020 թ. սահմանադրական հանրաքվեում կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը
2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը]։
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանա ապրիլի 5-ին:
Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո։ Քարոզարշավը սկսվում է փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը:
Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[8]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։
Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
«Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները» (ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված):
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[11]։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն:
Հիշեցնենք նաև, որ «Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «Այո»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով: Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն, որը հետագայում պարզվեց Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից է, իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև:
Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ:
Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին: