Ես դեռ երգելու եմ բոլորի ու հատկապես իմ պապիկի համար. «Վստրեչի Ապերի» թոռնուհի (Լուսանկարներ)
«Շնորհակալ եմ բոլորից, ես դեռ երգելու եմ բոլորի ու հատկապես իմ պապիկի համար»։ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի 5–ամյա թոռնուհու՝ երգչուհի Էլինա Վարդանյանի ինստագրամյան էջում նման գրառում է հայտնվել։
Նշենք, որ շոու բիզնեսի աստղերը սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնում Էլինային։
Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանները զինված ներխուժել էին Արամ Վարդանյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող առանձնատներ, և ինչպես փաստաբաններն են պատմում, տունը խուզարկել են գազանաբար։ Այդ ամենը կատարվել է փոքրիկ Էլինայի ներկայությամբ, ինչից հետո աղջիկը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։
«Մեր սիրելի Էլինա, դու շատ տաղանդավոր ես, շարունակիր երգել և ուրախացնել մեզ»,-գրել է Արման Հովհաննիսյանը։
«Քաղցրիկ և տաղանդավոր Էլինա»,– գրել է Արմենչիկը։
«Ձայնն ու տաղանդը քեզ տվել է Աստված, ու որեւէ մեկը քեզ չի կարող լռեցնել»,– գրել է երգիչ Ջոնիկ Կարապետյանը։
Պրոդյուսոր, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը գրել է. «Առողջություն քեզ, պուճուր ջան»:
Դերասան, շոումեն Վաչե Թովմասյանը գրել է. «Առողջություն քեզ, սիրելի փոքրիկ»:
Էլինայի տեսահոլովակով կիսվել ու նրան շուտափույթ ապաքինում են մաղթել շոու բիզնես բազմաթիվ այլ աստղեր։