Ադրբեջանում սպեկուլյանտների դեմ օպերացիայի ընթացքում առգրավել են ավելի քան 1 մլն բժշկական դիմակ
Ադրբեջանի իրավապահ մարմինները սպեկուլյանտների դեմ օպերացիայի ընթացքում առգրավել են ավելի քան 1 մլն բժշկական դիմակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին:
«Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները երկրում բժշկական դիմակների աճող պահանջարկից օգտվելով՝ կազմակերպել են դրանց վաճառքը իրական գնից մի քանի անգամ բարձր գնով, ինչպես նաեւ փորձել մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից: Հանցավոր խմբի մեջ արտասահմանցիներ են եղել, նրանց բոլորին ձերբակալել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, մեծ քանակությամբ բժշկական դիմակ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալվել է Իրանի 3, Ադրբեջաքնի 5 քաղաքացի: Մեկ այլ օպերացիայի շրջանակում ձերբակալվել է Չինաստանի 2 քաղաքացի:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զգուշացրել է, որ բոլոր նրանք, որոնք երկրում պաշտպանիչ դիմակների արհեստական պակաս կստեղծեն, պատիժ կկրեն օրենք ողջ խստությամբ:
Ադրբեջանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Բոլոր նրանք Ադրբեջան են մեկնել Իրանից: