Հայաստանում հանրաքվեից ավելի լուրջ խնդիրներ կան. փորձագետ
Հայաստանում հանրաքվեից ավելի լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ տնտեսական խնդիրները: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ չկան ներդրումներ, բացի այդ, նկատվում է երկրի ներսում թույլ դրամաշրջանառություն: «Պատճառն այն է, որ բիզնեսն ու փողերը կայունություն են սիրում, եւ առկա իրավիճակը կարող է հետագայում լուրջ կոլապսի հանգեցնել»,- նշեց Քոչարյանը:
Նա նկատեց, որ եթե ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը վատ Սահմանադրություն գրեր, ապա ինչու չփոխել հենց Հիմնական օրենքը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու: