Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել. «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից (Լուսանկար)
Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է . «Օրեր առաջ անդրադարձել էի այս երեւույթի նախադեպին, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:
Բայց ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Փոխարենը երեսպաշտությունն այն աստիճանի է հասել, որ ոմանց այսօրեական շահերը բավարարելու համար ոչ մի կարմիր գծի առաջ չեն կանգնում` ընդհուպ մինչեւ թաղման ծեսը ծաղրելն ու դրանից հաճույք ստանալը:
Եվս մեկ անգամ հրապարակային կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել այս եւ նախորդ դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ հակաքարոզչության անփառունակ մեթոդները բացառելու ուղղությամբ:
Հեշտ է իհարկե նշել, որ ոչ ոք կապ չունի սրա հետ եւ անցնել առաջ, բայց վաղուց ապացուցված է, որ անգործությունն աջակցության ամենագործուն դրսեւորումներից է, իսկ անպատժելիությունը վաղը բերելու է ավելի վատ հետեւանքների:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ տեղի ունեցող այս եւ նմանատիպ երեւույթների կանխման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում թիվ մեկ պարտավորություն կրողը ՀՀ գործող իշխանությունն է»: