Դոնալդ Թրամփ կրտսերը մտադիր չէ մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին կիրակի հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024 թվականին: Այս մասին նա հայտնել է Axios լրատվական կայքին տված հարցազրույցում:
Փետրվարին պորտալի կողմից անցկացված հարցման համաձայն` հանրապետական կուսակցության համակիրների 29 տոկոսը 2024 թվականի կցանկանար պետության ներկայիս ղեկավարի ավագ որդուն տեսնել որպես նախագահի թեկնածու: Փոխնախագահ Մայքլ Փենսին աջակցել է հարցվածների 40 տոկոսը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին` 26 տոկոսը, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին` 16 տոկոսը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին` 13 տոկոսը: Հարցվածներին թույլ է տրվել ընտրել իրենց հավանած միանգամից մի քանի թեկնածուի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լսեք, ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: Ինձ դուր է գալիս այս խաղը: Իմ միակ նպատակը հորս վերընտրվելն է»,- ասել է Թրամփ կրտսերը: Նա նաեւ պատմել է, որ վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը խնդրել է իրեն «ավելի հանգիստ լինել» Twitter-ում: ԱՄՆ-ում 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: