«Ծանուցագիրն ուշ եմ ստացել». Միհրան Հակոբյանը հրավիրվել է Քննչական կոմիտե` հարցաքննության
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ ստացել է ծանուցագիր Քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալու համար:
«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռեւս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը եւ ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»,-նշել է նա: