Թրամփի անձնական փաստաբանը մեղադրել է Բայդենների ընտանիքին «30 տարվա ընթացքում թալանի մեջ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին մեղադրել է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենին եւ նրա որդի Հանթերին արտերկրում կոռուպցիայում ներգրավվածության մեջ, հաղորդում է Fox News-ը:
«Այդ տղամարդու հետ ինչ-որ բան այն չէ, եւ դա լուրջ է: Նրա ընտանիքը թալանել է 30 տարվա ընթացքում: կա առնվազն ութ դեպք՝ կապված նրա ընտանիքի հետ, երբ նրանք աշխատել են հարյուրներ, հազարներ, միլիոններ իրենց պետական պաշտոնը վաճառելու արդյունքում»,-հայտարարել է Ջուլիանին Watters' World հաղորդման եթերում:
Բայդենի հասցեին Ջուլիանիի վերջին մեղադրանքները հնչել են Reuters գործակալության հաղորդագրությունից հետո, որ ներքին անվտանգության եւ կառավարության գործերով Սենատի հանձնաժողովից հանրապետականները պատրաստում են օրակարգ, որի նպատակն է Blue Star Strategies խորհրդատվական ընկերության հետ կապեր ունեցող նախկին ուկրաինական դիվանագետի մասին տեղեկատվության հավաքագրումը:
Ընկերությունն իբրեւ օգտագործել է Հանթեր Բայդենին ԱՄՆ Պետդեպարտամենտին մուտք ունենալու համար, երբ նրա հայրը փոխնախագահ էր: Բայդենները հերքում են իրենց մեղքը:
Ընդ որում՝ Ջուլիանին մտածում է, որ Ջոզեֆ Բայդենը կարող էր չիմանալ այդ մասին: