Հայտնի է հրազենի ռեկորդային թվով սեփականատերեր ունեցող ԱՄՆ նահանգը
Մինեսոտա ամերիկյան նահանգում հրազեն ունեցող անձանց թիվը հասել է ավելի քան 300 000-ի՝ գրեթե կրկնապատկվելով 2014 թվականից առ այսօր, հաղորդում է Fox News-ը:
Միայն 2019 թվականին նահանգի շերիֆների գրասենյակները տրամադրել են զենք կրելու 51 404 թուրտվություն:
Ընդ որում՝ շերիֆի գրասենյակները ժամանակավորապես կասեցրել են 143 լիցենզիա, հետ կանչել 33-ն ու մերժել տրամադրել 656 լիցենզիա զենքին տիրապետելու ոչ բավարար մակարդակի կամ դիմորդների քրեական անցյալի պատճառով:
Զենք կրելու լիցենզիայի համար դիմած անձանց կտրուկ աճը, հավանաբար, կապված է նահանգի բնակիչների մտահոգությամբ, որ հնարավոր է նահանգում խստացվի հրազեն կրելու մասին օրենքը:
Հրազենի սիրահարները համարում են, որ հանրային վայրերում ատրճանակ կրելը կարող է օգնել նրանց ադեկվատ կերպով արձագանքել վտանգի դեպքում: