Ինչո՞ւ են տղամարդիկ վախենում գեղեցկուհիներից
Երբեք չե՞ք մտածել, թե տղամարդիկ ինչու են վախենում գեղեցկուհիներից։ Հնարավոր է՝ չեք նկատել, բայց այդ փաստ է։ Տղամարդիկ վախենում են գեղեցիկ կանանցից, քանի որ սկսում են կասկածել իրենց, քանի որ բոլոր տղամարդիկ, առանց բացառության, ծանր են տանում կնոջ մերժումը։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ-որ գեղեցկուհու մերժումն ինչ հարված է հասցնում տղամարդու ինքնագնահատականին։ Բացի այդ, խելացի տղամարդիկ հասկանում են, որ շատ գեղեցիկ կնոջ պարագայում մերժման հավանականությունը մի քանի անգամ ավելանում է։
Տղամարդը կարծում է, որ ինքը միակը չէ, ով հետաքրքրվում է իրեն դուր եկած գեղեցիկ կնոջով։ Բազմաթիվ տղամարդկանց հետ մրցակցելը դյուրին չէ եւ կրկին մերժման հավանականությունը մեծանում է։
Այդ պատճառով տղամարդը սկսում է կասկածել իրեն. արդյո՞ք ինքը համապատասխանում է այդ կնոջը, արդյո՞ք հնարավորություն կունենա տալ նրան այն, ինչին այդ կինը սովոր է։
Յուրաքանչյուր տղամարդ այս հարցն իր բարդույթների տեսանկյունից է դիտարկում։ Տղամարդու տրամաբանությունը նրան բերում է այն մտքին, որ գեղեցկուհին միշտ պետք է սիրահետող ունենա։ Այնպես որ՝ շատերը նախընտրում են չպայքարել այդպիսի աղջկա համար։ Շատ տղամարդիկ կարծում են, որ գեղեցկուհու նկատմամբ սերն ինքնասպանության է հավասար։
Հատկապես սա բնորոշ է նրանց, ովքեր արդեն մերժվել են աղջկա կողմից։ Նրանք վստահ են, որ սերն իրենց միայն տանջանքներ է բերելու։
Սովորական ու հաշվարկով հարց, որն այսօր ուղղում են ժամանակակից տղամարդիկ. «Որքա՞ն պետք է ծախսենք այս գեղեցկության համար»։
Բոլորս էլ գիտենք, որ կնոջ գեղեցկությունն ապահովելը մատչելի չէ, այդ պատճառով տղամարդը մտածում է, արդյո՞ք իր դրամապանակին հարմար է այդ։
Աղբյուրը՝ fowoman.com.ua