Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ
Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Կիանուշ Ջահանփուրի խոսքով՝ վերջին օրվա ընթացքում երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 49 մարդ. ներկայիս դրությամբ COVID-19-ից մահացած մարդկանց թիվը հասել է 194-ի, հաղորդում է Tasnim-ը:
Նա նաեւ նշել է, որ ԻԻՀ-ում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 6 566 մարդ:
Ջահանփուրն ընդգծել է, որ կորոնավիրուսից բուժվել է առնվազն 2 134 մարդ:
Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հնարավորինս զերծ մնալ ուղեւորություններից: