Մարտի 8. ի՞նչպես պետք է անցկացնեն միայնակ աղջիկները
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Հարկ է, սակայն, նշել, որ կանանց օրը տոնվել է այլ նշանակությամբ:
Եթե ձեր ընկերուհիների մեջ կան այնպիսինները, որոնք նույնպես իրենց կողքին տղամարդ չունեն, ում հետ կնշեն Մարտի 8-ը, ապա կարելի է նրանց հետ նշել տոնը։ Հավաքվե'ք նրանցից մեկի տանը, պիցցա պատվիրեք եւ մի լավ ֆիլմ դիտեք միասին։ Սակայն տանը նստելուց լավ տարբերակ է ընկերուհիներով սրճարան, կարաոկե կամ ակումբ գնալը։ Միգուցե հենց այդտեղ դուք գտնեք ձեր երկրորդ կեսին։
Եթե ձեր բոլոր ընկերուհիներն ամուսնացած են կամ ընտրյալ ունեն, ում հետ տոնելու են Մարտի 8-ը, ապա այս դեպքում էլ պետք չէ հուսահատվել։ Բոլորովին էլ պարտադիր չէ Մարտի 8-ը խմբով նշել։ Դուք միայնակ էլ կարող եք ձեր օրը տոն դարձնել։ Գնացե'ք գնումների։ Դա լիցքաթափվելու հիանալի տարբերակ է։
Իհարկե, արական սեռի ներկայացուցչից ծաղիկ ստանալն ավելի լավ է, քան ինքներդ ձեզ նման նվեր մատուցելը, սակայն փոքրիկ թաղարային բույսը կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Դուք սովորական օրերին երբեմն գնում եք նման ծաղիկներ, այնպես չէ՞։ Ուրեմն՝ ի՞նչն է խանգարում ձեզ նաեւ այդ օրը գնել։
Եթե ոչ մի կերպ չեք ցանկանում այդ օրը ինքներդ ձեզ համար տոն դարձնել, ապա արեք դա ուրիշների համար՝ ձեր մայրիկի, ընկերուհիների, գործընկերների, եւ կտեսնեք, որ օրն այդքան էլ վատը չէ, որքան դուք կարծում եք։