Մեծ Բրիտանիայի թագուհու մասնակցությամբ հանրային միջոցառումները կչեղարկվեն կորոնավիրուսի պատճառով
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի մասնակցությամբ հանրային միջոցառումները կչեղարկվեն կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է The Times-ը:
Ընդ որում՝ պարբերականը հաղորդում է, որ վաղը թագուհին պատրաստվում է մասնակցել եկեղեցական ծառայության Վեստմինստերի կոմսությունում թագավորական ընտանիքի մյուս ավագ անդամների հետ միասին կորոնավիրուսի վտանգի հանդեպ հանգստությունը ցուցադրելու համար:
Բացի այդ, հաղորդվում է արքայազն Ուիլյամի եւ նրա տիկին Քեթրինի՝ Ավստրալիա այցի չեղարկման մասին, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ աճ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին թագուհու լուսանկարները, որտեղ նա ձեռքսեղմումով ողջունում է ձեռնոցներով. այդ քայլը ձեռնարկվել էր զգուշության նկատառումներից ելնելով:
Բուքինհեմյան պալատում աղբյուրները նշում են, որ 93-ամյա թագուհու առողջությունը պահպանելու համար ձեռնարկվել են հատուկ միջոցներ: