20-րդ դարի ականավոր հայ կանայք. ցուցահանդես-ֆլեշմոբ` նվիրված կանանց միջազգային օրվան (Տեսանյութ)
Այսօր` մարտի 8-ին, քաղաքի մի շարք վայրերում կանանց տոնին նվիրված իրարանցում է` ծաղիկներ, փուչիկներ եւ նվերների համար նախատեսված այլ աքսեսուարներ եւ զարդարանքներ... Այս ամենի հետ մեկտեղ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է «20-րդ դարի ականավոր հայ կանայք. մեր պատմությունն ու մշակույթը» ցուցահանդես-ֆլեշմոբը, որի նպատակն է իրազեկել 20-րդ դարում մշակութային, հասարակական եւ քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունեցած կանանց մասին, հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման եւ ազգային արժեքների վերաբերյալ:
Միջոցառումն իրականացվում է ՄԱԿ-ի «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում եւ ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսի մյուս մանրամասները` տեսանյությում: