Քանյե Ուեսթը, Վախթանգ Կիկաբիձեն, Բեյոնսեն, Մաքսիմ Գալկինը՝ Ղազախստանի նախագահի թոռան հարսանիքին
Ղազախստանի "Royal Tulip" ռեստորանում կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան հարսանիքը: Հարսանիքին մասնակցել են հայտնի շատ աստղեր, ինչպիսիք են ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, ռեփեր Քանյե Ուեսթը, Մաքսիմ Գալկինը, Վախթանգ Կիկաբիձեն, "Comedy Club"-ից` Ալեքսանդր Ռևան, Գենադի Խազանովը, Լև Լեշենկոն, թուրք երգիչ Մուստաֆա Սանդալը և ուրիշներ: Ռեփեր Քանյեն համաձայնել է հարսանիքին ելույթ ունենալ 3 միլիոն եվրոյի դիմաց: Ռեփեր Քանյեն և Բեյոնսեն ելույթ են ունեցել երիտասարդների համար նախատեսված դահլիճում: