«Շնորհավոր Մարտի 8»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը
Սիլվա Հակոբյանը նախորդ տարվա օգոստոսին առաջին անգամ մայր է դարձել։ Երգչուհին հաճախ է դստեր՝ Միլայի հետ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։
Այս անգամ Instagram-ում երգչուհին դստեր հետ նոր կադր է հրապարակել է, որում մայր ու դուստր սպիտակ ու վարդագույն երնանգների համադրությամբ հանդերձանք են կրում։ Միլան նստած է մայրիկի գոգին։ Հրապարակմանը կից Սիլվան գրել է․ «Շնորհավոր Մարտի 8»։
Ավելի վաղ երգչուհին շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ Հրապարակված կադրերում երգչուհու մայրը պատկերված էր նրա փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։ «Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ մամա։ Առողջ լինես ու մեր գլխից անպակաս։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»,- գրել էր նա։ Հրապարակված մյուս լուսանկարում երգչուհին պատկերված էր ծնողների հետ։ «Թանկերս»,- լուսանկարը մակագրել է նա։