«Բոտոքս չկա»․ երկրպագուները քննարկել են Լոբոդայի արտաքինը
Սվետլանա Լոբոդայի պրոդյուսեր Նաթելա Կրապիվինան աշխատանքային օրվա ավարտից հետո իր արտիստուհու հետ նոր լուսանկար է հրապարակել: Նա դժգոհել է հոգնածությունից եւ նշել, որ նույնիսկ այնպիսի պահերին, երբ ուժերը բավարարում են միայն քնելու համար, Լոբոդան շարունակում է արթուն մնալ:
«Երբեմն այնքան ես հոգնում, որ ուր պատահի ընկնում ես առանց ուժերի։ Սակայն կողքիդ միշտ հայտնվում է այնպիսի մեկը, որը երբեք չի քնում», - գրել է Կրապիվինան։
Երգչուհու երկրպագուները մեկնաբանությունների հատվածում սկսել են քննարկել, թե ինչ է ցանկացել տվյալ կադրով ասել պրոդյուսերը։ Ոմանք հեգնել են։
«Սվետա, դա մի բոտոքսի բացակայության ֆոտոապացույցն է», «Կամ արդեն անցել է բոտոքսը, հարկավոր է կրկնել», - գրել են թերահավատները. «Քնքշություն։ Ապրեք աղջիկներ», - նշել են ավելի բարի տրամադրված օգտատերերը: